ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին

Ուկրաինական պատվիրակությունը հրաժարվել է ԵԽԽՎ նստաշրջանի մասնակցությունից: Այդ մասին հայտնել է «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Բոգդան Յարեմկոն:

Նրա խոսքերով՝ որոշմանն աջակցել է Գերագույն Ռադայի խմբակցությունների մեծամասնությունը:

Պատգամավորն ավելացրել է, որ ուկրաինական պատվիրակությունը կենտրոնացած է «ԵԽԽՎ-ի հանդեպ վստահության վերադարձի ծրագրի» մշակման վրա: Դա քննարկվելու է նաեւ ԵԽ մյուս անդամների հետ:

2014թ.-ին, Ղրիմի շուրջ ծավալված իրադարձություններից հետո, պաշտոնական Մոսկվայի պատվիրակությանը զրկեցին մի շարք իրավունքներից: Ի պատասխան՝ Ռուսաստանը հրաժարվեց նիստերի մասնակցությունից, իսկ 2017-ին հայտարարեց ԵԽԽՎ-ի բյուջե վճարման դադարեցման մասին, ինչն այդ կառույցին որոշակի ֆինանսական խնդիրների առաջ կանգնեցրեց:

2019-ին ԵԽԽՎ-ն վերականգնեց ռուսաստանյան պատվիրակության բոլոր իրավունքները: Պաշտոնական Կիեւն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել այդ գործընթացը:

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close