ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Բնական 4 սուպերմթերք, որոնք կնպաստեն ուղեղի եւ այլ օրգանների առողջությանը

Օրվա ընթացքում օգտագործված սննդի մեծ մասը պարունակում է որոշակի սննդարար նյութեր, որոնք բարելավում են մեր ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունը:

Որոշ մթերքներ պարունակում են ավելի շատ սննդարար նյութեր, որոնք զգալիորեն նպաստում են ինչպես մեր կոգնիտիվ կարողությունների օպտիմալացմանը, այնպես էլ առողջության հետ կապված խնդիրների կանխմանը:

Ստորեւ ներկայացված են այն սուպերմթերքները, որոնք կնպաստեն մեր ուղեղի առողջությանը եւ կավելացնեն կարեւոր այդ օրգանի հնարավորությունները:

1.   Ձուկ եւ ձկան յուղ

Սննդակարգում ձկնամթերքի օգտագործման դեպքում դուք ձեր օրգանիզմը կապահովեք անփոխարինելի ճարպաթթուներով: Օմեգա-3-ը շատ կարեւոր է առողջ կենսակերպ վարելու համար:

Անցկացվել են բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ օմեգա-3-ը նպաստում է մարդու կոգնիտիվ գործառույթների (մտավոր կարողությունների) բարելավմանը, կանխում է Ալցհեյմերի հիվանդությունը եւ բարելավում է սրտանոթային գործառույթները:

Օմեգա-3-ի աղբյուր են նաեւ ընկույզը, սոյայի ընդեղենի յուղը եւ դդմի սերմերը:

2.   Դդմի սերմեր

Դդմի սերմերը կոգնիտիվ կարողությունների եւ հիշողության բարելավման ամենահասարակ միջոցներից են, քանի որ համեմատաբար մատչելի են: Դրանք առավել օգտակար են կեղեւով, քանի որ դրա տակի շերտը պարունակում է ավելի բարձր խտությամբ ցինկ: Այն օպտիմալացնում է մտավոր կարողությունները եւ բարելավում է հիշողությունը:

3. Բրոկոլի

Բրոկոլին հանդիսանում է К վիտամինի հրաշալի աղբյուր եւ կարող է նպաստել օրգանիզմի թունազերծմանը:  К վիտամինը նպաստում է մտավոր կարողությունների եւ կոգնիտիվ գործառույթների բարելավմանը:

4. Քեշյու եւ այլ ընկույզներ

Ընկույզի տեսակները, հատկապես հնդկական ընկույզը՝ քեշյուն, հանդիսանում են ցինկի, մագնիումի եւ պղնձի աղբյուր, որոնք նպաստում են ոսկրային եւ կոգնիտիվ մկանային հյուսվածքների զարգացմանը, նաեւ ձերբազատում են ավելորդ քաշից: Պղինձը շատ կարեւոր է էներգիայի արտադրության համար, իսկ մագնիումը կարեւոր դեր է խաղում նյարդային բջիջների կալցիումային ուղիների կարգավորման գործում:

 

Աղբյուր՝ qil.ru

Ավելին
Back to top button
Close