Նորություններ

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ հայ ժողովրդի, թերևս, ամենակարևոր տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ:

28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը միասնական որոշում կայացրեց՝ հանրապետական հանրաքվեին քվեարկելով Հայաստանի Հանրապետության անկախության օգտին:
Մի քանի դարյա ընդմիջումից հետո, միասնական պայքարի շնորհիվ՝ ի կատար ածվեց մեր ժողովրդի դարավոր երազանքը: Մեր Հայրենիքում՝ Մայր Հայաստանում, վերականգնվեց հայ ժողովրդի գերագույն արժեքը՝ Անկախությունը:

Անկախությունը մեր ազգի հարատևման, անվտանգության ապահովման, զարգացման ու բարեկեցիկ կյանքի կերտման անկյունաքարային գրավականն է, որին յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք հոգատարությամբ ու սրտացավորեն վերաբերվել:

Հարգելի՛ հայրենակիցներ,
ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս հույժ կարևոր օրվա կապակցությամբ: Արևշատություն և բարեկեցություն եմ մաղթում Ձեզ ու ձեր ընտանիքներին:
Կեցցե՛ կայացած և անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Խիղճ և խաղաղություն բոլորիս:

Ավելին
Back to top button
Close