Նորություններ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էր եկել Արման Սարգսյանը։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն իր ելույթում նշեց, որ իր և զորմասում գտնվող յուրաքանչյուրի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը։

«Ձեր անձնվիրությունը, կարգապահությունն ու սահմանն անառիկ պահելը ձեզանով հպարտանալու հիմքն են», — ընդգծեց Արման Սարգսյանը՝ ամփոփելով։ Արման Սարգսյանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը։

Այնուհետև սահմանապահ ոստիկանները քայլերթ արեցին ու մեկնեցին դիրքեր՝ գործընկերներին փոխարինելու։

Ավելին
Back to top button
Close