Նորություններ

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նախատեսվող հանդիպմանն ընդառաջ։ Այս համատեքստում կողմերն ընդգծել են, որ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ կարևորելով հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ Կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման տեսանկյունից նախարարները վերստին նշել են բանակցություններին Արցախի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը։

Հայկական երկու պետությունների արտաքին գործերի նախարարները կարևորել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը և ընդգծել համահայկական կարևորության հարցերի շուրջ համակարգված գործունեության առանցքային նշանակությունը։

Ավելին
Back to top button
Close