ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Ասում է՝ մարդը վատ է աշխատել, և հետո նույն մարդը նշանակվում է գլխավոր խորհրդական

«Եթե մենք չունենք ամբողջական տեղեկատվություն, թե ինչու են հրաժարական տվել ԱԱԾ պետը և ոստիկանապետը, եթե ասում է, որ մարդը վատ է աշխատել, և հետո նույն մարդը նշանակվում է գլխավոր խորհրդական, ապա այստեղ մնում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը պիտի տա կամ ոստիկանապետը, կամ կառավարության պատասխանատուները»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյան

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե հնարավոր է, որ Արթուր Վանեցյանն անդամակցի ԲՀԿ-ին, Նաիրա Զոհրաբյանը որակեց ապատեղեկատվություն:

Ամուլսարի հարցով Ջերմուկում բարձրացված համընդհանուր դժգոհության վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանը նշեց.

«Եթե ընտրությունը կատարվելու է վատի ու վատթարագույնի միջև, դա լինելու է փակուղի, դրա հետևանքները լինելու են աղետալի»:

Ավելին
Back to top button
Close