Նորություններ

«Հարգելի դատավոր դուք գիտեք արդյոք վնգստացող դատավորների ցուցակը եւ դուք կա՞ք այդ ցուցակում». Ալումյանը՝ դատավորին

Քոչարյանի որոշման հրապարակումից հետո փաստաբան Հայկ Ալումյանը ելույթ ունեցավ հարց հղելով նիստը նախագահող դատավորին.

«Հարգելի դատավոր դուք գիտեք արդյոք վնգստացող դատավորների ցուցակը եւ դուք կա՞ք այդ ցուցակում»:

Դատավորը պատասխաեց, որ փաստաբանը վիրավորում է: Ի պատասխան՝ Հայկ Ալումյանն ասաց, որ դա իր ձեւակերպումը չէ եւ տարօրինակ է, որ վարչապետի եւ ԲԴԽ նախագահի հայտարարությունից հետո չէր վիրավորվել դատավորը.

«Ես անձամբ ձեզ չեմ համարում վնգստացող դատավոր: Ասում են հայտնի է այդ ցուցակը, ուզում ենք ճշտել»,-ասաց Ալումյանը՝ հավելելով, որ ինքնաբացարկի միջնորդություն են պատրաստում:

«Ամբողջությամբ հիմք են տալիս ասելու, որ դուք այս գործով ի վիճակի չեք ոոշում կայացնելու: Դուք այն թեւի ազդեցության տակ եք, որը քաղաքական հետապնդման  է ենթարկում Ռ. Քոչարյանին, ժամանակ տվեք, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնենք»:

Ալումյանը մեկ աշխատանքային օր խնդրեց, դատավորը հայտարարեց, որ ժամանակ ենտրամադրում մինչեւ հոկտեմբերի 7-ը:

Ավելին
Back to top button
Close