Նորություններ

ՍԴ-ն կարող է եւ մերժել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն այսօր շրջանառության մեջ է դրվել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ԱԺ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու նախաձեռնությունն իրականացվում է Սահմանադրական կարգով, սահմանված ընթացակարգով:

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերջնական որոշումը Սահմանադրական դատարանը պետք է կայացնի, և անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի քվե, պատգամավորն ասաց, որ չեն բացառում, որ դատավորների մեծամասնությունը կարող է և դեմ քվեարկել նախագծին:

Ըստ նրա՝ ՍԴ-ն կարող է և մերժել նախագիծը:

Back to top button