ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչու՞ էին ամերիկացիները պատերազմի ժամանակ երկնքից դաշնամուրներ նետում

Դա իրական փաստ է անցյալից. ամերիկացիները պատերազմի ժամանակ երկնքից հազարավոր դաշնամուրներ են նետել:

Դագաղներ՝ երաժշտական գործիքների փոխարեն

Зачем во время войны американцы сбрасывали пианино с воздуха

Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ամբողջ արդյունաբերությունը, որտեղ օգտագործում էին կարեւոր մետաղներ, կանգ առավ: Հումքն ուղղվում էր զենք-զինամթերքի պատրաստման համար: Ինչ-որ կերպ գոյություն պահպանելու եւ չփակվելու համար երաժշտական գործիքներ արտադրող շատ ընկերություններ փոքրիկ խորամանկության գնացին եւ սկսեցին փայտանյութից տարբեր այլ իրեր արտադրել՝ մանկական խաղալիքներից սկսած մինչեւ դագաղներ:

Հանրահայտ Steinway & Sons ընկերությունը եւս, որն այսօր էլ ռոյալներ եւ դաշնամուրներ է արտադրում, այն տարիներին ճակատի համար անհրաժեշտ դետալներ էր արտադրում: Սակայն պատերազմի մեկնարկից 2 տարի անց նրանց հանձնարարեցին պատասխանատու նախագիծ իրականացնել. փոքր դաշնամուր մշակել, որը հեշտությամբ կարող էին տեղափոխել 4 հոգով:

Դաշնամուր, որը կարող է թռչել պարաշյուտով

Зачем во время войны американцы сбрасывали пианино с воздуха

Որոշ ժամանակ անց հայտնվեցին Victory Verticals տեսակի դաշնամուրները, որոնց քաշը մոտ 200 կգ էր, իսկ երկարությունը շուրջ 1 մետր: Դրանք մշակում էին հատուկ լուծույթով՝ միջատների դեմ, պատում էին հատուկ բաղադրանյութով՝ խոնավությունից պաշտպանելու համար: Բայց ամենակարեւորն այն էր, որ Victory Verticals-ի պատրաստման համար շատ քիչ մետաղ էր օգտագործվում՝ գործիքի 1/10-րդ մասը:

Դաշնամուրները շատ թեթեւ ու կոմպակտ էին, եւ հեշտությամբ կարելի էր դրանք նետել երկնքից: Steinway & Sons ընկերությունը դրանք փաթեթավորելու համար պատրաստեց նաեւ հատուկ արկղեր:

Պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորականների համար պարաշյուտով նետվել է ընդհանուր առմամբ շուրջ 2.500 հատ դաշնամուր:

Երաժշտությունը՝ պատերազմից շեղելու միջոց

Зачем во время войны американцы сбрасывали пианино с воздуха

Երաժշտությունը պատերազմի բոլոր սարսափներից շեղելու ամենադյուրին եւ վստահելի միջոցն էր: Զինվորները նվագում էին, երգում եւ սովորում նոտաները: Դա հրաշալի զվարճանք էր, ինչը հոգեբանորեն օգնում էր զինվորներին:

Պատերազմի ընթացքում Steinway & Sons ընկերությունն արտադրել է շուրջ 5.000 դաշնամուր, որոնց կեսը հայտնվել է ճակատում: Մնացած դաշնամուրները բաժին են հասել հասարակական կազմակերպություններին, դպրոցներին, հյուրանոցներին, կրոնական հաստատություններին:

Այդ երաժշտական գործիքները պատերազմից հետո էլ դեռ մի քանի տասնամյակ ծառայել են զինվորականներին: Դրանցից մի քանիսը կարելի է այսօր տեսնել թանգարաններում:

Зачем во время войны американцы сбрасывали пианино с воздуха

 

Աղբյուր՝  travelask.ru

Ավելին
Back to top button
Close