Նորություններ

8, 10, 12 եւ 15 զավակ ունեցողներին նախագահը ծնողական փառքի մեդալներ է շնորհել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի բազմազավակ ընտանիքների ծնողների շնորհել է ծնողական փառքի մեդալ։

Մեդալին արժանացել են Շուշանիկ Ռստակյանը՝ 12 զավակ խնամելու և դաստիարակելու համար, Անժելա և Մարտիկ Մելքոնյանները՝ 15 զավակ խնամելու, Ծաղիկ և Արմեն Վարդանյանները՝ 10 զավակ, Մարինե Սարգսյանը և Մուշեղ Խաչատրյանը՝ 8 զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար։

Ավելին
Back to top button
Close