ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Այս նժույգն իր չափերով եւ գեղեցկությամբ զարմացնում եւ հիացնում է բոլորին

Այս հրաշագեղ նժույգին կոչում են Մեծ Ջեյք: Նա աշխարհի ամենամեծ ձին է եւ վերջերս պաշտոնապես հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Մեծ Ջեյքը բրաբանտյան հայտնի ցեղատեսակից է:

Այդ ցեղատեսակի սովորական նժույգի հասակը 1,8 մետր է: Սակայն Մեծ Ջեյքը գերազանցել է բոլոր ռեկորդները. նրա հասակը 2,17 մետր է, իսկ քաշը՝ 1180 կգ:

Այս հսկան շատ բարի է եւ ընկերասեր, բարյացակամ է անծանոթների նկատմամբ եւ պատրաստ է ման տալ ցանկացած մարդու:

Աղբյուր՝  interesnoznat.com

Ավելին
Back to top button
Close