ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Կամուրջ Ճապոնիայում, որն առաջին հայացքից կարելի է շփոթել ատրակցիոնի հետ

Եթե դուք երբեւէ ցանկացել եք օգտվել «ամերիկյան բլուրներ» ատրակցիոնից՝ առանց ավտոմեքենայից դուրս գալու, ապա այդ հնարավորությունը կա: Ճապոնիայում գտնվող Եսիմա Օհասի կամուրջը հարմար տարբերակ է:

Այդ կամուրջը միացնում է Մացուե եւ Սակաիմինատո քաղաքները, ունի 1,7 կմ երկարություն:

Կամուրջը կառուցված է այնպես, որ դրա տակով կարողանան անցնել մեծ նավերը:

Թվում է, թե ավտոմեքենաներն ուղղակի սահում են ներքեւ, իսկ վերելքը հաղթահարում մեծ դժվարությամբ: Սակայն կամուրջը լրիվ անվտանգ է, եթե վարորդները չխախտեն ճանապարհային երթեւեկության կանոնները:

Աղբյուր՝ bigpicture.ru

Ավելին
Back to top button
Close