Նորություններ

850 աշխատակիցներս, որ ընդգրկված ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում, 2018 թվականի սեպտեմբերից չենք ստացել աշխատավարձ

Մենք՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներս, մտահոգված ենք սեպտեմբերի 20-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Մասշտաբային չարաշահումներ. «Հյուսիս-Հարավ»-ի գործով կարող է կալանավորվել 52 մարդ» վերնագրով հրապարակման առնչությամբ: Հրապարակման մեջ տեղ են գտել ձևակերպումներ, որոնք արատավորում են աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը և բարի համբավը:

Առավել ևս, մոտ 850 աշխատակիցներս, որ ընդգրկված ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում, դեռ 2018 թվականի սեպտեմբերից չենք ստացել մեր աշխատավարձերը:

Մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Վարագյանը հանդիպեց «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներիս հետ և խոստացավ 45 օրվա ընթացքում մեր խնդիրը լուծել: Սակայն արդեն անցել է 120 օր, մի քանի անգամ հանդիպել ենք Վարագ Վարագյանի հետ, ասում է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն դեռ արդյունք չկա:

Կից ներկայացնում ենք 28 շինարարարական ենթակապալառու կազմակերպությունների ցանկը՝ պարտքերի չափով, որոնք հաստատվել են «Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ-ի կողմից՝ փոխադարձ ակտերով:

«ԿորսանԿորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ Հայաստանյան մասնաճյուղի                ենթակապալառուների ցուցակ (թվով 28 ենթակապալառու)                      

N       Կազմակերպություն անվանումը         Պայմանագրի համարը և ամսաթիվը         Պարտքի չափը

1       «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ N1-01.04.2017, 01.09.2013   574 491 741

2       «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ  31.03.2016 253 504 102

3       «Դենտալ Իմպորտ» ՍՊԸ    11.05.2016, 03.06.2016, 27.07.2017        233 815 923

4       «Սուարդի» ԲԸ Հ/Մ     N1-10.07.2017, N1-01.12.2017      219 559 596

5       «Միրադա» ՍՊԸ         N1-10.11.2016, N1.1-01.03.2017   192 064 443

6       «Կամուրջշին» ՓԲԸ    N4-10.07.2017, N1-27.06.2016, 17.10.2014     131 325 161

7       «Բետոնիկա» ՍՊԸ      11.02.2013 115 501 315

8       «Շին Թրեյդ» ՍՊԸ       13.07.2018 98 612 371

9       «Ապառաժ» ՍՊԸ         15.06.2015 81 160 038

10     «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ   N1-23.11.2016, N1-29.08.2018      60 132 468

11     «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ         11.02.2013 50 613 970

12     «Աննա Ավետիսյան» ԱՁ     31.12.2018 31 167 910

13     «Ռաֆայել» ՍՊԸ         01.03.2014 29 053 320

14     «Կամա» ՍՊԸ     N1-04.05.2018    26 127 500

15     «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ     22.09.2014 22 412 903

16     «Ժակշին» ՍՊԸ  N1-01.02.2018    21 953 199

17     «Ինքնաթափ» ՍՊԸ     25.06.2014 19 297 200

18     «Բիզնես Ալտերնատիվ» ՍՊԸ      N1-30.08.2018    15 801 400

19     «Քաջ-Տրանս» ՍՊԸ     11.02.2013 12 060 940

20     «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ     N1-01.06.2017    11 781 702

21     «Դանոյան Յուրա» ԱՁ         01.04.2018 7 407 000

22     «Գագիկ Երանոսյան» ԱՁ   10.10.2017 6 712 500

23     «Ավետիք Սարգսյան» ԱՁ   27.03.2015 3 469 534

24     «Բետպռո»  ՍՊԸ         N1-01.07.2017               2 625 480

25     «Քեյ դի էյջ»  ՍՊԸ        N1-29.08.2018    2 554 000

26     «Պյոտր Բլոխին» ԱՁ   N1-02.08.2018    2 210 000

27     «Արարատ Թորոսյան» ԱՁ 21.10.2013 2 164 000

28     «Պատվական Ասոյան» ԱՁ —                  969 500

2 228 549 216

Հարգանքով՝ «Հյուսիսհարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներ

Ավելին
Back to top button
Close