ՆորություններՍպորտ

ԵԼ. Սևիլյան չնկատեց Քարաբաղին, Դյուդելանժը դրամատիկ խաղում հաղթեց ԱՊՕԷԼ-ին

Ավարտվեցին Եվրոպա լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի որոշ հանդիպումներ:

Ադրբեջանական «Քարաբաղը» տանն ընդունել էր «Սևիլյային»: Իսպանացիները ամբողջ խաղի ընթացքում մեծ ճնշում գործադրեցին մրցակցի նկատմամբ և հեշտությամբ հաղթանակ գրանցեցին իրենց հաշվին՝ 3-0: Խաղի հաշիվը 62րդ րոպեին բացեց Չիչարիտոն:

16 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Մունիր Էլ Հադադին, իսկ վերջնական խոսքը Տոռեսինն էր՝ որը գոլի հեղինակ դարձավ շրջադարձ գեղեցիկ հարվածով:

Ֆանտաստիկ ստացվեց ԱՊՕԷԼ — «Դյուդելանժ» հանդիպումը: 51-րդ րոպեին հյուրերը հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ընդամենը 7 րոպե անց հաղթողի դերում արդեն մրցակիցն էր: Կամային հաղթանակ տանել սակայն կիպրոսցիներին չհաջողվեց: «Դյուդելանժը» մինչ խաղի ավարտը ևս երկու գոլի խփեց և հաղթեց 4-3 հաշվով:

armsport.am

Ավելին
Back to top button
Close