ՆորություններՍպորտ

Զիդանին հեռացնելը Ռեալին հսկայական գումարներ կարժենա

Հայտնի է դարձել  գումարի չափը, որը պետք է վճարի Մադրիդի «Ռեալը», որպեսզի հեռացնի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, հաղորդում է Sport.es-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետի պաշտոնանկությունը «արքայական» ակումբին կարժենա 80 միլիոն եվրո։ Այդ գումարի մեջ մտնում է մարզիչի աշխատավարձը մինչև պայմանագրի ավարտը՝ ներառյալ հարկերը։ Այժմ Զիդանը «Ռեալում» ստանում է տարեկան 13 միլիոն եվրո։

Ֆրանսիացուն փոխարինող կարող է դառնալ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Ավելին
Back to top button
Close