ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Հանցագործներին պատժելու ակնկալիքն ավելի մեծ էր, քան կատարվող քայլերը». Ա. Պապյանը՝ ուժայինների պաշտոնանկության մասին

«Փոփոխությունների ակնկալիքը շատ ավելի մեծ էր, այդ թվում՝ նաև հանցագործներին պատժելու ակնկալիքն ավելի մեծ էր, քան կատարվող քայլերը, իսկ քանի որ այս հանձնարարությունը տրված էր ԱԱԾ-ին և ոստիկանությանը, կարծեք թե դժգոհությունը չեմ կարող ասել իրավացիորեն, թե հանիրավի, բայց այնուհանդերձ ուղղորդվեց այդ երկու կառույցների վրա»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում անդրադառնալով վերջին օրերի պաշտոնանկություններին՝ այս կարծիքը հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Ըստ նրա՝ մենք նաև չենք կարող բացառել, որ այդ կառույցներն ավանդաբար ամենակուռումպացվածներն են եղել:

«Թվում է, որ մեկ անձի փոփոխությունից ամբողջ համակարգը փոխվում է, այդպես չի լինում: Դրա համար, ես կարծում եմ, հիմա պետք է որոշակի զտումներ, մաքրումներ կատարվեն ընդհանրապես պետական ապարատում»:

Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստում նշված «կանգ առ»-ի սթափեցնող կոչին՝ Պապյանն ասաց. «Եթե «կանգ առ»-ը վերաբերում է այն բացահայտումներին, որ ներկա իշխանությունն իրականացնում է, ապա ես ընդհակառակը կասեի, ինչպես նախկիններն են ասում, առա՛ջ Հայաստան»:

Պապյանի խոսքերով՝ ժողովուրդը դժգոհ է եղել ոչ միայն անձամբ Սերժ Սարգսյանից, այլև այդ համակարգից, հետևաբար համակարգային փոփոխություններ է պետք:

Ավելին
Back to top button
Close