ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն զենք է նվիրում քրդերին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն միջազգային անվտանգության համաժողովին անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը և Թուրքիայում սիրիացի փախստականների թվի աճին:

Ըստ Սոյլուի՝ PKK-ն իր ձեռքում կենտրոնացրել է Եվրոպայի թմրաբիզնեսի 80-90%-ը: Նախարարը հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից արված այն հայտարարությունը, ըստ որի՝ 2009-2012թթ. PKK-ի 12 ղեկավար, այդ թվում Մուրաթ Քարայըլանը, Ջեմիլ Բայըքը և Դուրան Քալքանը զբաղվել են թմրանյութերի մաքսանենգությամբ:

«Չնայած այս ամենին՝ ավելի քան 40 տարվա մեր դաշնակից երկիրը (խմբ.` ԱՄՆ) այսօր բացահայտորեն զենք է նվիրում PKK-ին, կրթում է, վարժեցնում է, համատեղ նախագծեր մշակում, PKK/PYD-ի հետ գործակցում Սիրիայում»,-ասել է Սոյլուն:

Ինչ վերաբերում է սիրիացի փախստականներին, ապա Սոյլուն նշել է, որ անցյալ տարի Թուրքիան 268.000 անկանոն կարգավիճակով ներգաղթյալ է հայտնաբերվել, իսկ այս տարի այդ թիվն անցել է 270.000:

«Մեր երկրում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող սիրիացիների թիվն ավելի քան 3.6 մլն է: Նախակրթարաններում սիրիացի փախստականների ընդգրկվածության մակարդակը 96.3% է»,- հայտնել է նախարարը:

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close