ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ֆաշիստական օդանավը Մոսկվայի կենտրոնում. 1941թ., հուլիս

Հայրենական Մեծ պատերազմից հետո Մոսկվայի կենտրոնում հայտնվեց գերմանական հետախուզական մի օդանավ: Դա կարող է անհավանական թվալ, սակայն 1941թ.-ի հուլիսին Սվերդլովի հրապարակում թշնամական ինքնաթիռը կարող էր տեսնել յուրաքանչյուր մոսկվացի:

ԽՍՀՄ-ի վրա նացիստական Գերմանիայի հարձակումից մեկ ամիս անց Մոսկվայում բացվել էր արտասովոր մի ցուցահանդես՝ ներկայացված 1 ցուցանմուշով. դա գերմանական հետախուզական Junkers Ju 88A-5 օդանավն էր: Այդ ինքնաթիռը մուտք էր գործել Խորհրդային Միության տարածքի խորքերը, եւ խոցվել էր խորհրդային օդաչուների կողմից:

Օդանավի անձնակազմին հաջողվել էր վթարային վայրէջք կատարել անտառում, այդ պատճառով էլ մեքենան գտնվում էր բավականին լավ վիճակում: Գերմանացի 4 օդաչուների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ. նրանք անհետ կորած են համարվում:

Օդանավը հայտնաբերվել էր կործանումից 5 օր հետո: Այն տեղափոխել էին Մոսկվա եւ ներկայացրել ցուցադրության: Այդ ինքնաթիռը դարձել էր խորհրդային օդուժի հզորության, ԽՍՀՄ անպարտելիության եւ հաղթանակի հավատի խորհրդանիշ:

Ավելին
Back to top button
Close