ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Չեխիայում առողջ երեխա է ծնվել մոր մահից 117 օր հետո

Չեխիայում արտառոց դեպք է տեղի ունեցել. մոր մահից 117 օր հետո լույս աշխարհ է եկել առողջ երեխա: Դեպքը տեղի է ունեցել չեխական Բռնո քաղաքի համալսարանական հիվանդանոցում: Նորածին աղջկա քաշը 2,1 կգ է:

27-ամյա կինը հղիության 15-րդ շաբաթում ուղեղի կաթված է ստացել: Նա կորցրել է գիտակցությունը եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն բժիշկները ոչինչ չեն կարողացել անել:

Հիվանդանոցի բուժանձնակազմը շատ արագ է կողմնորոշվել եւ այնպես է արել, որ կաթվածն ազդեցություն չգործի պտղի վրա: Պտուղը շարունակել է աճել եւ զարգանալ մոր արգանդում:

Կնոջն արհեստական կենսապահովման սարք է միացվել. ավելին, բժիշկները մոդելավորել են կնոջ քայլքը, շարժել ոտքերը, որպեսզի փոքրիկը նորմալ զարգացում ունենա:

Աղջիկը ծնվել է կեսարյան հատման միջոցով՝ հղիության 34-րդ շաբաթում: Նորածնի լույս աշխարհ գալուց հետո բուժաշխատողներն անջատել են կենսապահովման սարքը:

Հարկ է նշել, որ 2017թ.-ին նմանօրինակ դեպք էր արձանագրվել Բրազիլիայում: Այնտեղ մոր մահից 123 օր հետո երկվորյակ էր ծնվել:

Աղբյուր՝ lifter.com.ua

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close