Նորություններ

Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել. factor.am

Factor.am-ի տեղեկություններով՝ երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և տևել է մի քանի ժամ։

Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանից՝ հետաքրքրվելով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի՞ն, թե՞ քաղաքականությանն առնչվող հարցեր։ «Կարող եմ միայն ասել, որ ՀՖՖ նախագահն այս պահին Վրաստանում է, որտեղ մասնակցում է ընկերոջ որդու հարսանեկան արարողությանը: Երեկվա անձնական հանդիպումների մասին տեղեկության չեմ տիրապետում»,- մեզ հետ զրույցում նշեց Զոհրապ Եգանյանը:

Վանեցյան-Ծառուկյան հանդիպման վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում:


factor.am

Back to top button
Close