ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Աուտիզմով տառապող 14-ամյա տղան, ով սովորում է Օքսֆորդում, ճանաչվել է աշխարհի ամենախելացի երեխաներից մեկը

14-ամյա Ջոշուա Բեքֆորդը, ով տառապում է բարձր ֆունկցիոնալ խանգարմամբ՝ աուտիզմով, ճանաչվել է աշխարհի ամենախելացի երեխաներից մեկը: 6 տարեկան հասակում երեխաների մեծամասնությունը դեռեւս կարդալ եւ հաշվել է սովորում, իսկ Բեքֆորդն իր ինտելեկտուալ կարողություններով պատրաստ էր ընդունվել աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը:

10 ամսական Ջոշուան արդեն կարողացել է կարդալ, գրել եւ յուրացնել այբուբենը: 2 տարեկանում նա վարժ կարդում էր, իսկ 1 տարի անց երեխան արդեն խոսում էր ճապոներեն:

Ներկայումս Ջոշուան համարվում է ամենաերիտասարդ մարդը, ով երբեւէ սովորել է Օքսֆորդի համալսարանում:

Երբ լրացել է նրա 6-ամյակը, հայրը կապ է հաստատել համալսարանի ղեկավարության հետ, եւ Ջոշուան ընդունվել է համալսարան՝ ներգրավվելով փիլիսոփայության եւ պատմության դասընթացներին: Այդ կուրսերը նա ավարտել է գերազանցությամբ:

Պատանի հանճարը ծրագրում է նյարդաբուժության մասնագետ դառնալ: Նա նշել է, որ երազում է փոխել աշխարհը եւ փրկել Երկիր մոլորակը: Սակայն Ջոշուան բժշկությամբ չի սահմանափակվելու, եւ ցանկանում է նաեւ տիեզերագնաց դառնալ: Ներկայումս պատանի հանճարը Եգիպտոսի մասին գիրք է գրում երեխաների համար:

Աղբյուր՝ lifter.com.ua

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close