Նորություններ

Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործարաններից մեկում սեպտեմբերի 18-ին՝ առավոտյան 11-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել և կարճ ժամանակ անց պայթյուն որոտացել:

Հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել Ստամբուլի և Քոջաելիի հրշեջ-փրկարարական ուժերը:

Աղբյուրի փոխանցմամբ` գործարանի հրդեհը մարելու ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 հրշեջ փրկարար է վիրավորել:

Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով` ծխի հետևանքով ընդհանուր  առմամբ 7 մարդ է տուժել:

ermenihaber.am

Back to top button
Close