ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Մուկն ու կատու խաղալու կարիք չկա, արագ-արագ պետք է այդ պահանջները կատարվեն». Տիգրան Ուլիխանյան

«Ես այդ տեքստին շատ լուրջ ուշադրություն չեմ դարձնում, համարում էր, որ չպետք է գրվեր այդ տեքստը, ուղղակի հրամանով պետք է ազատվեր և լուռ հեռանար: Այսուհետ հույս ունեմ, որ բոլորը այդպես են վարվելու, այսինքն արժանապատվորեն պետք է ստանձնեն իրենց պարտականությունները նշանակվելիս և արժանապատվորեն հեռանալու են ազատվելիս»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն՝ անդրադառնալով պաշտոնանկություններին:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանն այն մասին, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթաց է սկսում, պատգամավորն ընդգծեց, որ այստեղ կոնկրետ անձանց հրաժարականի խնդիր չէ:

«Նպատակը ոչ թե հասնել որևէ մեկի հրաժարականին, այլ նպատակն է ունենալ բարձր հեղինակությամբ Սահմանադրական դատարան: ՍԴ-ն չունի անհրաժեշտ հեղինակությունը, այն է՝ լեգիտիմությունը, ինչը խանգարում է ժողովրդի քվեն ստացած իշխանության թևերին՝ իրենց ծրագիրը կատարել»,- հավելեց պատգամավորը:

Ավելին
Back to top button
Close