ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Վանեցյանը չի արդարացրել Փաշինյանի սպասելիքները. «Կարևորի մասին»

«Մեր կառավարությունն իր իշխանությունը ստանձնել է ժողովրդի նկատմամբ կոնկրետ առաքելությամբ: Եթե որոշ կառույցներ, որոշ պաշտոնյաներ այն սպասելիքները չեն արդարացնում, պետք է փոխել: Հեղափոխությունից հետո ԱԱԾ-ից այն սպասելիքները, որը կար նաև այս ընթացքում, այդ անելիքները էականորեն տարբեր էին»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Հեղափոխությունից հետո ունենք մի վիճակ, որտեղ տասնամյակներով կուտակված խնդիրներ կան. մասնավորապես տնտեսական հանցագործությունները, նախկին պաշտոնյաների հանցագործությունները… Դրանք օր առաջ բացահայտելու անհրաժեշտություն կար:

Բացահայտումները որոշակի դանդաղում էին՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Այս ժամանակի ընթացքում մենք ունեցանք նաև դեպքեր, որ նախկին իշխանություններից բավականին խոշոր հանցագործություններում մեղադրվող պաշտոնյաներ լքեցին Հայաստանի Հանրապետությունը»:

Մեսրոպ Առաքելյանն ասաց նաև՝ չի կարող պատասխանել այն հարցին, թե Վանեցյան ու նախկին իշխանություններ համագործակցություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ասաց, որ Միքայել Մինասյանն իրեն արդեն ավանսով քաղբանտարկյալ է հռչակել, որովհետև ինքն ու իր նման շատերը քրեական ներգրավվածություն ունեն Հայաստանի տնտեսության մեջ:

Ավելին
Back to top button
Close