Նորություններ

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության մանրամասները

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը  հայտնում է, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է Վալերիյ Օսիպյանը։ Նա ամփոփել է պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի անդամներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար։

Back to top button
Close