Նորություններ

«Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենի եղբորը մեղադրանք է առաջադրվել

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանի եղբորը՝ Կարեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից։

«Կարեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության գործով՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Նաիրա Հարությունյանը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով Կարեն Պողոսյանն աշխատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն ՓԲԸ-ում որպես տրավմատոլոգ-օրթոպեդ։

Ավելին
Back to top button
Close