Նորություններ

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Մարինա Ծատուրյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարինա Ծատուրյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով`

2019 թվականի սեպտեմբերի 18-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ (06-18-Ղ3-1) Մարինա Պերճի Ծատուրյանի լիազորությունները»,- ասված է որոշման մեջ:

Ավելին
Back to top button
Close