Նորություններ

«Իմ սկսած աշխատանքը ես կիսատ չեմ թողնելու». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում զերծ է մնացել խոսել պաշտոնանկությունների մասին ասելով՝ դրդապատճառներն ինձ հայտնի չեն։

«Իմ սկսած աշխատանքը ես կիսատ չեմ թողնելու եւ իմ պատասխանատվութունը չեմ նվազեցնելու»,-ասել է Դավիթ Տոնոյանը, լրագրողների այն հարցադրմանը, թե ինքը եւս հրաժարական ներկայացնելու է, թե ոչ։

Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ եւս չեն սպասվում, հավելել է  ՀՀ պաշտպանության նախարարը։

Դավիթ Տոնոյանն, անդրադառնալով նրան, որ ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովում քննվել են նաև ապրիլյան պատերազմի մասնակիցներ, նշեց, որ տեղեկատվության այն ամբողջ ծավալը, որ տրամադրվում է ՊՆ-ի կողմից հանձնաժողովին, ավելի մեծ արժեք ունի, քան մեկ անձի տված տեղեկատվությունը:

Նա նաև հավելեց, որ ՊՆ-ում կազմվել է շատ բազմակողմանի վերլուծություն, որը կարող է որոշակի ուղղորդում հանդիսանալ հանձնաժողովի աշխատանքներում:

Ավելին
Back to top button
Close