Նորություններ

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին. armtimes.com

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Նախագահն, ամենայն հավանականությամբ, այսօր կստորագրի առաջարկը։

Հիշեցնենք, երեկ առավոտից մամուլում հրապարակումներ էին տարածվում Օսիպյանին աշխատանքից ազատելու մասին, սակայն լուրը պաշտոնապես չէր հաստատվում։

Ավելի վաղ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու մասին միջնորդագիրը։

armtimes.com

Back to top button
Close