Պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը

Առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների թեմային։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում, հերքեց իր հրաժարականի մասին լուրերը։
«Չկա այդպիսի բան»,– ասաց Տոնոյանն` ի պատասխան լրագրողների հարցերի։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն ու նրա վերջինի հայտարարությունը սպայի պատվի մասին Տոնոյանը հրաժարվեց մեկնաբանել` ասելով. «Առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»։
Իսկ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին սպասվող հրաժարականի վերաբերյալ Տոնոյանը ասաց, որ նման տեղեկություն չունի և որ այդ հարցն Անվտանգության խորհրդի նիստում չի քննարկվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։