ՆորություններՔո ձայնը

«Ինչպե՞ս կարելի է գրավով ազատ արձակել մի մարդու, ով ընդունակ է մեր բանակի զինվորներին դարձնել վարձկաններ»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպե՞ս կարելի է վստահել և գրավով ազատ արձակել մի մարդու, ով ընդունակ է մեր բանակի զինվորներին դարձնել վարձկաններ և հանել ժողովրդի դեմ: Արդյո՞ք նա հիմա վարձկաններ չի դարձրել իր դատի օրերին իր մասնավոր ազատության համար դատարանը շրջապատող քաղաքացիներին, և ինչպե՞ս են բացատրում նրա հանդեպ վստահության իրենց մեծ ավանսը ՀՀ ՀՀԿ-ական պատգամավորական նախկին կորպուսի ներկայացուցիչները:

Ինչպիսի՞ արդարադատություն է ակնկալում նրա անձնական քարտուղար պարոն Վիկտոր Սողոմոնյանը, երբ իրենց գրասենյակը ձկան նման լուռ հետևում էր, թե ինչպես էին ՀՀ դատավորները ձեռքը ծնոտի տակ դրած մտածկոտ սպասում, մինչև ոստիկաններն ամբաստանյալներին դատարանի նկուղում ծեծով ուսուցանեն իրենց պոտենցիալ «ցուցմունքները»: Ա՞յս «արդարադատությունն» է ուզում նա, երբ ասում է՝ «Պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են վարվում դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ»:

Պատկերացնո՞ւմ է նա դատարանի նկուղում ծեծվող զոհի վիճակը, մինչ դատավորը սպասում է նրանից պահանջվող ցուցմունքներին: Հիմա նա սպասում է, որ գրավով ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանը «շտկի՞» ՀՀ արդարադատության ներկայիս սխալները և այն բերի իր պատկերացրած «արդարադատությա՞նը», որի որոշումներից նրանք, որոնք հասան Եվրադատարան, կլորիկ գումար նստեցին ՀՀ հարկատուների վրա՝ չխոսելով այդ «արդարադատության» զոհերի մասին:

Պատկերացնո՞ւմ է պարոն Վիկտոր Սողոմոնյանն այդ արդարադատությունը, թե՞ ինքն այդ ժամանակ դեռ պատանի էր: Բա մինչև հիմա չի՞ հասունացել»:

Ավելին
Back to top button
Close