Նորություններ

Աշոտ Ահարոնյանը՝ ոստիկանապետի հրաժարականի մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունները մամուլում շրջանառվում են ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո: Երեկ երեկոյան արդեն այդ մասին տեղեկություններն ավելի ինտենսիվ տարածում գտան: Ըստ լուրերի՝ Օսիպյանը դիմումը գրել է Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստից հետո։ Եվ այսօր այդ մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի:

Ոստիկանության լրատվական ծառայությունը խուսափում է այս հարցին ուղիղ մեկնաբանություն հնչեցնելուց: Աշոտ Ահարոնյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկությունները մեկնաբանեց այսպես.

«Կմեկնաբանեմ, որ Ոստիկանության պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը»:

Back to top button
Close