Նորություններ

Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել

Վանաձորցի 58-ամյա տղամարդը մեղադրվում էր սպանության համար, հետախուզվում ոստիկանության Տարոնի բաժնի կողմից։

Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 58-ամյա վանաձորցի քրեական հեղինակություն համարվող մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ու տեսանյութում, սակայն, նրա ինքնությունը չի բացահայտվում։ Նշվում է միայն, որ տղամարդը հետախուզվում էր ոստիկանության Տարոնի բաժնի կողմից`սպանության փորձի մեղադրանքով։ Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը։

Վանաձորում սպանության համար որոնվող տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակարաններից մեկում։Հանցագործության հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։Հիշեցնենք՝ կառավարության՝ օգոստոսի 29-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քրեական ենթամշակույթում ներգրավված մարդիկ կենթարկվեն պատասխանատվության։

Հիշեցնենք՝ կառավարության՝ օգոստոսի 29-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քրեական ենթամշակույթում ներգրավված մարդիկ կենթարկվեն պատասխանատվության։

Ավելին
Back to top button
Close