ՆորություններՍպորտ

Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովին

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 3-րդ փուլի երկրորդ պարտիաները:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովին: Այդպիսով, դասական երկու պարտիաներից հետո մեր շախմատիստը հաղթեց 1,5։0,5 հաշվով և մտավ 4-րդ փուլ։ Հաջորդ մրցակիցը պարզ կդառնա վաղը, երբ թայ-բրեյքում կորոշվի Վլադիսլավ Արտեմև — Չանգ Լիեմ Լի զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը հանդիսանում է շախմատի աշխարհի ներկայիս գավաթակիրը։ Խաղարկության եզրափակիչ մտած շախմատիստները եկող տարի իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։

Ավելին
Back to top button
Close