Նորություններ

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. նրա խափանման միջոցը չփոխվեց. Ուղիղ միացում դատարանից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին միջնորդություն՝ փոխել Քոչարյանի խափանման միջոցը եւ անհապաղ ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: 

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ կրկին հավաքվել են բազմաթիվ ցուցարարներ՝ ինչպես Քոչարյանի աջակիցները, այնպես էլ քաղաքացիներ, ովքեր գտնում են, որ երկրորդ նախագահը պետք է մնա անազատության մեջ:

Ավելին
Back to top button
Close