ՆորություններՔո ձայնը

Ապուշ վիճակ է․ ոչ թե կրկեսում, այլ գժանոցում ենք հայտնվել. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

«Եթե վաղը Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվելու, ապա ՍԴ-ի ու Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված թատրոնի իմաստն անհասկանալի է։ Ապուշություն կստացվի, եթե դատարանը մերժի խափանման միջոցը փոխելը, բայց ԱԺ-ն ՍԴ-ի դեմ գործընթաց սկսի, որն արդեն որոշել ու հայտարարել են։

Եթե այդպես է, կարծես թե նորից ապուշ վիճակ է ստեղծվում. Նիկոլը եթե հավատանք իրեն, չի խառնվում դատարանի գործերին, բայց արդեն տեղյակ է վաղվա որոշման մասին ու արդեն միջոցներ է ձեռնարկում Հրայր Թովմասյանի դեմ։ Գոնե ձևական կողմը պահի։ Որոշումը լինի զարմանան, բորբոքվեն ու նոր Հրայր Թովմասյանով զբաղվեն, այլ ոչ թե նախօրոք դա անեն։

Եթե այս ենթադրությունները ճիշտ չեն, ապա մենք ոչ թե կրկեսում, այլ գժանոցում ենք հայտնվել ու առհասարակ տրամաբանությունը սկսել է չգործել»։

Ավելին
Back to top button
Close