ՆորություններՔո ձայնը

«Կանգ առ»-ի հորդորողը նշանակման իսկ օրվանից «կանգ առած»  էր ԱԱԾ- ի ներսում․ Հովսեփ Խուշուդյան

Քաղաքագետ Հովսեփ Խուշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արթուր Վանեցյանի հիմնավորումները ինձ համար անընդունելի են։ Ես քննադատում եմ Նիկոլ Փաշինյանին կեսքայլերի, թավիշի չափից մեծ, հեղափոխականության հետ անհամատեղելի չափաբաժնի համար, իսկ հեղափոխության ալիքի տակ ԱԱԾ պետ դարձած Վանեցյանը հորդորում է Նիկոլին կանգ առնել։ Այդ ո՞ր քայլերը ըստ նրա պետք է դադարեցնի վարչապետը։ Գուցե մեկնաբանի իմանա՞նք։

Երբ հիշում ես, որ նման «կանգ առ»-ի հորդորողը նշանակման իսկ օրվանից «կանգ առած»  էր ԱԱԾ- ի ներսում նախորդ ջեբկիր իշխանություններին հլու հնազանդ ծառայած ու ընդդիմախոսներին քաղաքական հետապնդումների ենթարկող, բիզնեսմենների գլխին սարքող ու ունեցվածքը ձեռքից խլող մռակոբեսներին վեթինգ/լյուստրացիա անելու ու առնվազն համակարգից հեռացնելու գործում (չնայած ինքն էր ամպագորգոռ հայտարարություններ անում, թե վեթինգի պետք է ենթարկել ոչ միայն իրավապահ, այլեւ ամբողջ պետական համակարգը), «կանգ առած»  էր ԱԱԾ-ից դոսյեների հափշտակման գործը բացահայտելու հարցում, ապա մի տեսակ սկսում ես կռահել ինչ նկատի ունի։


Թե՞ պետք է կանգ առնել մեր երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու քայլերն անելուց, որոնց նպատակն է Ռուսաստանին հասկացնելը, որ Հայաստանի հետ այլեւս չի կարելի վարվել ինչպես մի անինքնասեր կցորդի, ինչպիսին դարձրել էր մեր երկիրը Սերժ Սարգսյանը։
Իհարկե, կարելի է գնահատել այն միքանի կոռուպցիոն եւ քրեական բացահայտումները, որոնք իրականացրեց ԱԱԾ-ն Վանեցյանի օրոք, բայց այս հսկայական կառույցի ընդհանուր արդյունավետությունը այս ոլորտում այնքան ցածր է, որ զիջում է անգամ «ՀԵՏՔ» -ին։
Մյուս կողմից, աչքի առաջ ունենալով Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության որակը — որեւէ լավ հեռանկարի հույս այս կառույցի մասով դժվար է փայփայել նաեւ ապագայում» ։

Back to top button