ՆորություններՔո ձայնը

«Ի՞նչ ի նկատի ունի Վանեցյանը՝ «կանգ առ» ասելով․ կարող է շատ կարեւոր վեճ կա, ու հանրությունը պիտի տեղեկանա»

Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը»։ Ասել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ինչո՞ւ, էս ո՞ր դարն է, ինկվիզիցիայի դարաշրջա՞ն է, մարդ է, բան է ասել: Ավելի կարեւոր է, որ հենց իր հայտարարությունը բացի ու պատմի, ինչ ի նկատի ունի «Կանգ առ» ասելով Վանեցյանը, կարող է շատ կարեւոր վեճ կա, ու հանրությունը պիտի տեղեկանա, ոչ թե գուշակություններ անի ու խարդավանք որոնի, կարող է բան էլ չկա, ուղղակի դուռն է շրխկացնում:

Հարկ է, որ բացատրի իր հայտարարությունը, այլապես այն օրավուր արժեզրկվելու է»:

Back to top button