Նորություններ

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ

Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։

Հերթականն իրականացվեց սեպտեմբերի լույս 15-ի և 16-ի գիշերը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների, այդ թվում՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների իրականացրած միջոցառման ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերվել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող ընդհանուր 28 անձի։

Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը՝ անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին։

Այս ուղղությամբ ոստիկանության աշխատանքները շարունակական են։

Ավելին
Back to top button
Close