ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Իմ քայլի» ներսում ճգնաժամի ռիսկ չկա, որովհետև հստակ արտահայտվողները փոքրաթիվ են. Գարեգին Միսկարյան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն ընդգծեց.

«Մինչև ՇՄԱԳ-ի ուժը կորցրած ճանաչելը, վստահ եմ, զանգվածային միջոցառումները կլինեն, որպեսզի իշխանությունները հասկանան, որ հանքի շահագործումը ճանապարհ չէ, և ըստ այդմ կայացնի իր որոշումը»:

Ինչ վերաբերում է հանքի ճանապարհը բացելու համար հնարավոր ուժային լուծումներին, Միսկարյանն ասաց, որ շատ մեծ հավանականությամբ կարող է պնդել, որ կառավարությունը չի գնա ուժային լուծումների:

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» ներսում հնարավոր ճգնաժամի առաջացմանը, Միսկարյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ ճգնաժամի ռիսկ չկա, որովհետև հստակ դեմ արտահայտվողները փոքրաթիվ են:

Միսկարյանն ընդգծեց նաև. «Ամուլսարի հարցով արտաքին չակերտավոր ճնշումները ես կապում եմ մեր պետության ղեկավարության սխալ որդեգրած տնտեսական գծի հետ, այսինքն՝ եթե դու պիտի շահագործես հանքերը, ինչու սա ոչ, եթե չես շահագործում, ինչում ես հավելյալ լիցենզիաներ տալիս»։

Back to top button