Նորություններ

ԱԱԾ-ն հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է, Վանեցյանը լավագույններից է․ Արցախի ԱԱԽ քարտուղար

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից։ Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել։ ԱԱԾ-ն գերազանց պատրաստություն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույներից է։

Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի և դա է նաև պատճառը, որ վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը»։

 

Ավելին
Back to top button
Close