Նորություններ

Հրամանատարի տեղակալը յուրացրել է զինվորների համար նախատեսված մսի պահածոն

ՀՀ ՊՆ թիվ N զորամասում հափշտակել են մարտական հերթապահություն իրականացնող զինվորների համար նախատեսված մսի պահածոն։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պահածոն յուրացնելու համար մեղադրանք է առաջադրվել զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին։

Նախնական քննության տվյալներով՝ հրամանատարի տեղակալը պահեստային ծառայության պահեստից, ով ստացել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար նախատեսված 65 կգ ընդհանուր քաշով մսի պահածո, որը պայմանագրային զինծառայողի հետ բեռնել է վերջինիս Գազ 53 մակնիշի ավտոմեքենան և հափշտակելու դիտավորությամբ դուրս է բերել զորամասի տարածքից, գումարտակի պահեստ չի մուտքագրել և անձնակազմին հատկացնելու փոխարեն յուրացրել է այն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելին
Back to top button
Close