ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Սուխոյ ատկազով դատվածները մի փոքր ավելի հարգի էին բանտում». Միքայել Հայրապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննության մասին

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությանը: Նրա համոզմամբ՝ թեժ աշնան սպասել պետք չէ:

«Թեժ աշնան իմիտացիա թերևս սարքվի, բայց թեժ աշուն՝ ոչ»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ գործը չբացահայտելու համար առաջին հերթին պետք է դատել «գլխավոր դատախազին կամ վարույթ իրականացնող դատախազին կամ քննչական մարմիններին, որոնք պարտավոր էին գործը բացահայտել», նշել է.

«Պաշտպանության ոչ պատվաբեր ձև է ընտրել՝ ուրիշի վրա մեղքը գցել… Աղվան Հովսեփյանն էլ հավանաբար կգնա, ինչ-որ բաներ կասի կամ էլ չի ասի, կգնա Արագածի շուրջպար կբռնի դարձյալ, ինչպես ժամանակին էր անում: Բայց որ այդ ամբողջ խայտառակ վերնախավը պիտի գոնե քաղաքական պատասխանատվություն կրի, էլ չեմ ասում քրեական պատասխանատվության մասին (որովհետև սպանությունների մի ամբողջ շարանի ենք ականատես եղել/ Մ. Հ), դա փաստ է»:

Հաղորդաշարն ամբողջությամբ՝ ստորև:

Ավելին
Back to top button
Close