ՆորություններՔո ձայնը

Սպայի ու «Լուսավոր Հայաստանի» պատիվը

ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց: Հրաժարականում հստակ ասվում է պատճառների մասին.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի՝ որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։

Ստեփան Դանիելյան

Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

ԱԱԾ-ն և Ոստիկանությունն ինչ-որ առումով «ավանդական» կառույցներ են, որոնք ունեն ներքին չգրված կանոններ և պահելակերպ։ Այդ կառույցում աշխատում են սպաներ, որոնք շատ թե քիչ, բայց, այնուամենայնիվ, ունեն «սպայի պատվի» հասկացություն։

Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպայի պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից, և դա վտանգում է «հայրենիքի հանդեպ պարտքը», և հրապարակային կերպով դրա մասին հայտարարում է։ ԱԱԾ-ի և Ոստիկանության հաջորդ ղեկավարները, ըստ օրենքի, նույնպես պետք է լինեն սպաներ և նրանք նույնպես կարող են հրաժարվել կատարել, ըստ իր խոսքերի, տարերային, հախուռն, առաջնայինը՝ երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերող հրահանգները։

Ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Նա ունի մեկ տարբերակ, այդ պաշտոններում նշանակել սպայի պատվով չծանրաբեռնված անձանց, և նրան «անսպասելի» կերպով օգնության է հասնում «անկախ» և «ընդդիմադիր» «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և ներկայացնում օրինագիծ, որով այդ կառույցների ղեկավարները դառնում են քաղաքական պաշտոններ։

«Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հետ համատեղ կրում է հետագա զարգացումների պատասխանատվությունը։

Ավելին
Back to top button
Close