Նորություններ

Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ հնարավոր է ինքը որպես մեղադրյալ անցնի. Նիկոլ Փաշինյան

Վանաձորում ընթացող ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերջին հայտարարություններին: Նա նշել է. «Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով արդեն քննությունը հասել է իրեն, և շատ հնարավոր է, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի Հայաստանի ստրատեգիական օբյեկտների սեփականաշնորհման գործում»։

Մինասյանը մտածել է, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որից հետո վերջինս կձերբակալվի, ասել է Փաշինյանը: «Եվ որոշել են նախապես հայտարարել, որ ինքը և Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալ են»: Փաշինյանը խորհուրդ տվեց Մինասյանին վերադառնալ և պատասխանել Հատուկ քննչական ծառայության հարցերին։

Ավելին
Back to top button
Close