Նորություններ

Ես երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի նախորդ իշխանությանը տրված է քաղաքական գնահատական, եւ այդ գնահատականը եղել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ Հայաստանում շարունակվող հեղափոխությունը»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչու չի տրվում քաղաքական գնահատական, ինչով պայմանավորված, ընդդիմախոսներն իրեն մեղադրում են Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններ ունենալու մեջ:

«Ես երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել: Երբե՛ք: Երբեք ես ինձ որեւէ մեկի հետ պայմանավորվածությամբ չեմ կաշկանդել իմ հրապարակային գործունեության առաջին օրից»,- նշել է Փաշինյանը:

Ավելին
Back to top button
Close