ՆորություններՍպորտ

Ջեկոն հույս ունի, որ Մխիթարյանը երկար ժամանակ կմնա Ռոմայում

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն հույս է հայտնել, որ իտալական ակումբում իր թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա իրենց թիմում:

Հայ ֆուտբոլիստը վարձակալությամբ է «Արսենալից» տեղափոխվել «Ռոմա», իսկ նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ.

«Սպասում էի Մխիթարյանից նման խաղ:

Գիտեմ, որ նա հիանալի ֆուտբոլիստ է, ու շատ լավ համալրում է մեր հարձակողական թիմին:  Ես 100 տոկոսով վստահ եմ, որ նա շատ մեծ օգնություն կլինի մեր թիմի համար: Շատ ուրախ էի, որ այդ տրանսֆերը կայացավ:

Հուսով եմ՝ նա կմնա ու դեռ շատ գոլեր կխփի մեզ համար»,- Ջեկոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Բոսնիացի ֆուտբոլիստը նաև պատմել է, թե ինչ է ասել Մխիթարյանին՝ Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո.

«Երբ մենք խաղացինք մեր ազգային հավաքականների կազմում ու նա երկու գոլ խփեց մեր թիմին, ես ասացի նրան. «Ընկերս, հաջորդ խաղերին դու նաև «Ռոմայի» կազմում պետք է գոլ խփես»:

Նա իսկական պրոֆեսիոնալ է: Նրան հիշում եմ, երբ դեռ խաղում էր «Բորուսիայի» կազմում: Հուսով եմ՝ նա երկար ժամանակ կմնա մեր թիմում»,- ասել է Ջեկոն:

armsport.am

Ավելին
Back to top button
Close