Նորություններ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Չարենցավանի ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին վթարի վայրից անհետացած BMW-ն. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 05:30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ն՝ իր վարած BMW մակնիշի 36 СN 418 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վահե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարից հետո ավտոմեքենան դեպքի վայրից հեռացրել և թաքցրել էին, ու փորձել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներին, ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցներին մոլորեցնել, սակայն ոստիկանները ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնողներին ապացուցեցին, որ նրանք չեն կարող իրենց մոլորեցնել:

Ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ավտոմեքենայի որոնողական աշխատանքները ղեկավարել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանն ու հետաքննիչ Մայիս Բադոյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Ավելին
Back to top button
Close