ՆորություններՔո ձայնը

էս անգամ սաղ տոշնի էր

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան էջում գրառել է․

Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում կարեւոր ելույթ ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վլադիմիր Վարդանյանը.

— Վուլգար վեթինգը նշանակում է՝ ստեղծվում է մի հանձնաժողով, որը կանչում է բոլոր դատավորներին և ասում՝ դու լավ դատավոր ես, դու վատ դատավոր ես։ Ոչ, այդ մեխանիզմը հակասահմանադրական է, եւ մենք այդ ճանապարհով չենք գնալու։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ անցումային արդարադատության հարցում մենք որոնելու ենք հայաստանյան մոդելը, որովհետեւ ավելի լավ է ունենալ ուշացված անցումային արդարադատություն, քան ունենալ ձախողված անցումային արդարադատություն, — ասաց Վարդանյանը։

-Ես չհասկացա, պարոն Վարդանյան, բուլղար Վեթինգը ո՞վ է,-ի՞նչ կապ ունեն բուլղարացիները մեր դատական բարեփոխումների ծրագրերի հետ:

-Պարոն Պետրոսյան, Դուք էլի մունաթ եք գալիս, ոնց որ թե …

-Չէ, պարոն Միրզոյան ջան …

-Ի՞նչը չէ, երեկ ասացինք, խորհուրդ տվեցինք մունաթը մի քիչ նվազեցնել …

-Վայթե երեկ չէ, մյուս օրն էր …

-Ինչո՞ւ, Դուք մուննաթի օրեր ունե՞ք…

-Չէ, Ձեր ասելու օրվա մասին եմ ասում …

-Համարեք, որ ամեն օր էլ ասում եմ, հարցը կարգին տվեք, պարոն Վարդանյանն էլ պատասխանի:

— Այո, հարգելի պարոն Վարդանյան, մունաթը ո՞վ է, որ մեզ ինչ- որ բան թելադրի … ներողություն, Բուլղար Վեթինգը ով է …

-Բուլղար չէ, պարոն Պետրոսյան, վուլգար …

-Այսի՛՞նքն…

-Այսինքն անճոռնի, տգեղ, զզվելի, լկտի, գարշելի …

-Էս ինչքա՜ն բառ գիտեք, պարոն Վարդանյան, հիմա ասեք հասկանանք, ո՞նց կարող էր պարոն վարչապետը անճոռնի, տգեղ, զզվելի, լկտի, գարշելի բան առաջարկել մեզ ու մանավանդ ձեզ՝ խորհրդարանական մեծամասնությանը:

-Մեզ չի առաջարկել, ասել է, որ վեթինգ է պետք, բայց մենք համարում ենք, որ մեզ վուլգար վեթինգ պետք չէ, դա հակասահմանադրական է, ինչպես ասացի …

-Մի րոպե, այսինքն՝ վարչապետը հակասահմանադրական բան էր ասում անե՞լ, չհասկացա …

-Դե չէ, պարոն Աղազարյան, սխալ հասկացաք …

-Ես կյանքում սխալված չկամ, էս ի՞նչ ասիր, կարող ե՞ս հաշիվ տալ ասածիդ համար …

-Ներեցեք, ես սխալ արտահայտվեցի …

-Թե՞ Սահմանադրական դատարանում են այդպես սովորեցրել պատգամավորների հետ հաղորդակցվել …

-Պարոն Աղազարյան …

-Ի՞նչ, պարոն Միրզոյան, մարդը չգիտե՝ ում հետ ոնց խոսի, անտեղի ջղայնացնում է …

-Պարոն Աղազարյան, պարոն Վարդանյանը վատ մտքով չասաց, ուղղակի ուզում էր ասել, որ հանանաբար … ճիշտ չհասկացաք…

-Բայց ասաց՝ սխալ հասկացաք … հետն էլ, թե բա վարչապետը սխալ բան է առաջարկել:

-Ախր ես չասացի, թե սխալ բան է առաջարկել, ասացի՝ մեզ վուլգար վեթինգ պետք չէ:

-Բա ի՞նչ, հունգար վեթինգ է պե՞տք …

-Պարոն Գորգիսյան, մի պպզեք սեղանին, սա Կինո Սեւանի մայթը չէ … բացատրեք պարոն Վարդանյան, ես էլ ոնց որ չհասկացա, Ձեր ասելով, վարչապետն անընդունելի բան է առաջարկե՞լ վեթինգ ասելով:

-Դե չէ, ուղղակի, դա այնքան էլ արդյունավետ գործիք չէ, արդարադատության բարեփոխման համար: Մեզ սահուն հանգիստ անցնցում անցում է պետք դեպի ավելի լավ արդարադատություն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված կանոնակարգումները թույլ են տալիս այդ իրավիճակը, զտման իրավիճակը, այսինքն՝ բարեվարքության ստուգման իրավիճակը իրականացնել պերմանենտ հիմքերով եւ դրա համար ստեղծված է համապատասխան կառույց, դա Բարձրագույն դատական խորհուրդն է։ Ամբողջ խնդիրը ինստիտուցիոնալ, որ առկա էր, այն էր, որ մենք օրենսդրական որոշակի խնդիրներ ունենք, որոնց լուծելու միջոցով կարող ենք հասնել իրավիճակին, երբ դատական իշխանությունը կառողջանա, մասնավորապես, խոսքը վերաբերում է կարգապահական պատասխանատվության հիմքերը հստակեցնելուն, խոսքը վերաբերում է դատավորների բարեվարքության ստուգմանն ուղղված համապատասխան գործիքակազմի ներդրմանը, խոսքը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորմանը եւ դատավորների գույքի եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրմանը …

-Մի րոպե էլի, պարոն Միրզոյան, էս խոսակցությունը իմ դուրը հենց սկզբից չէր գալիս: Էս ինչ երկար, ջրալի պատմություն էր, Պարոն Վարդանյան, մի հատ բացատրեք հասկանամ, երկիրը քաքի միջից …

-Պարոն Աղազարյան …

-Ներողություն … երկիրը … թրիքի միջից հանելու համար վարչապետն առաջարկեց դնել չորով վեթինգ անել, Դուք ասում եք՝ մեզ անճոռնի, տգեղ, զզվելի, լկտի, գարշելի վեթինգ պետք չէ, ու փափուկ, քաղցր 200 տարի տեւող բարեփոխումներ են պետք …

-Ախր ես չէ, Վենետիկի հանձնաժողովը …

-Ի՞նչ, էս երկրորդ անգամ ես պռապուսկատ անում փաստորեն…

-Պարոն Աղազարյան, հայերեն արտահայտվեք…

-Հա, կներեք, երկորրդ անգամ ես բլթցնում փաստորեն, Վենետիկի … բոզերը …

-Պարոն Աղազարյան …

-Ներողություն, Վենետիկի դոժերը պտի մեզ ասե՞ն՝ ինչ անենք, չհասկացա … ոնց ենք քվեարկել Ձեզ էդ հանձնաժողովի նախագահ նշանակելու հարցին, չեմ հասկանում … Ու էդ սահուն բարեփոխումների մասին որտե՞ղ եք սովորել, Սահմանադրական դաստարանում 15 տարի աշխատելու ընթացքու՞մ …

-16 …

-Հա, մանավանդ 16 տարի խուճուճ Գագոյի մոտ աշխատել եք, մի օր ծպտուն չեք հանել, թե մեր արդարադատության համակարգը քաքմեջ է եղել …

-Պարոն Աղազարյան, խիղճը լավ բան է …

-Հա, ծպտուն չեք հանել, թե մեր արդարադատության համակարգը ֆաքմեջ է եղել, չեք ասել, որը ոնց պտի դզվի, մի ելույթ ու կարծիք հայտնած չկաք այդ մասին մինչեւ հեղափոխությունն ու մեկ էլ՝ առը հա՝ թե բա վարչապետը մի քիչ սխալ է ասել, լու՞րջ, էդ ոնց հասկացաք: Ո՞նց թե «ավելի լավ է ունենալ ուշացած անցումային արդարադատություն, քան թե ձախողված արդարադատություն»: Հասկանում ե՞ք ինչ եք ասում, ինչքա՞ն ուշացած, ներողություն, մինչեւ ժողովուրդը ելնի գլուխներս ջարդի՞, Սերժիկին երանի տա՞, Գագոյին ետ բերի Հրոյի գրասենյակի կառավարի՞չ, էն մարդակերը գա մեզ ուտի՞, էդքան ո՞ւշ, կամ ինչից եք հասկացել, որ ուշ է լինելու անցումային արդարադատությունը, մեր ձեռն է՞, թե ում ձեռն է շուտն ու ուշը …, կամ ի՞նչ է նշանակում՝ «ձախողված արդարադատություն», էս գլխից որոշել եք, որ եթե ուշացած չեղավ, ձախողված է լինելո՞ւ: Էն պատմության պես, որ ասում է ավելի լավ է լինել առողջ ու հարուստ, քան թե աղքատ ու հիվանդ, հիմա ձերն է, կամ ձախողված կամ ուշացած հա՞, հեչ լավ բան չկա՞ սցենարների մեջ, խուճուճ Գագոյի գրասենյակում են սովորեցրե՞լ, էդ հնարքները, որ գաք ստեղ պատմեք մեզ … Տո՝ Վենետիկ, տո՝ վարչապետը սխալ էր, տո բուլղարացի …

-Պարոն Աղազարյան …

-Էլի ռուսերեն բան ասի՞, պարոն Միրզոյան …

— Չէ, էս անգամ սաղ տոշնի էր …

ԱԺ մամլո դիվան

#պետությանզավթումչիեղել — 73

Ավելին
Back to top button
Close