Նորություններ

Ողբերգական դեպքից հետո զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց

Սեպտեմբերի 14-ի ողբերգական դեպքից հետո, երբ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա, և լեհ զբոսաշրջիկներից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորել է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց: Այս մասին հայտարարություն է տարածել ֆեդերացիան:

Իսկ հետագայում վերելքներ կատարելիս խստագույնս պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

— բարձրանալ մեծ խմբերով,

— վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ,

— տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ,

Վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային։

Ավելին
Back to top button
Close